Արհեստական բանականության թեմaiով հանդիպում
AI քեզ բանականություն
ՕԳՈՍՏՈՍԻ 5, 2025
Ramada Hotel & Suites by Wyndham հյուրանոց
18:00-21:45

Միջոցառման մասին
Միջոցառումը ներկայումս շատ մեծ թրենդային ոլորտի մասին է՝ արհեստական բանականության (ԱԲ = ai):
2026 թվականին արհեստական բանականությունը (ԱԲ) կշարունակի խորանալ տարբեր ոլորտներում՝ ինչպես արդեն իսկ տեղի է ունենում։
Ըստ McKinsey, PwC և Gartner հետազոտությունների՝ 2025-2030 թվականներին արհեստական բանականությունը և ավտոմատացումը կարող են փոխարինել մարդկային աշխատուժի 10-30%-ը՝ կախված ոլորտից։
Ում համար է
18 - 99 տարեկանների համար:
Նրանց համար է,
- ովքեր փնտրում են բարձր վարձատրվող աշխատանք,
- ովքեր ներկայիս աշխատանքը արագ կատարելու ճանապարհներ են փնտրում,
- ովքեր չեն ցանկանում տարիներ անց կորցնել աշխատանքը՝ տալով AI-ին,
- ովքեր ցանկանում են իմանալ արհեստական բանականության նորագույն գործիքների մասին,
- ովքեր ունեն ամբիցիոզ պլաններ, բայց դրանց իրականացման համար՝ սակավ գումար: Կգտնեք ելքը արհեստական բանականության օգնությամբ:
Ինչ կսովորեք AIցելելով
Իմանալու համար անցեք ստորև խոսնակների նկարների տակ "խոսնակի մասին" հղումով: Գիտելիքը, որը կստանաք՝ պրակտիկ է. կարող եք կիրառել միանգամից:
AIցավայր
Միջոցառումը կկայանա Փավստոս Բուզանդ 15 հասցեում գտնվող Ramada Hotel & Suites by Wyndham Yerevan հյուրանոցի կոնֆերանս սրահում: Սրահը գտնվում է 2-րդ հարկում, վերելակից՝ աջ:
Հանդիպման ժամանակացույցը

18:00-18:30 Նույնականացում
30 րոպե
Նրանք, ովքեր կներկայանան 18:00-18:15՝ սփիքերներից կստանան AI թեմայով էլեկտրոնային գրքեր

18:30-18:35 Բացման խոսք
5 րոպե
Վիկտորիա Եսոյան. կազմակերպիչ Event Master ընկերության տնօրեն

18:35-19:10 AI խոսնակ
35 րոպե
Անուշ Ափիկյան. ֆրիլանսինգ և AI էքսպերտ, It sales trainer

19:10-19:45 AI խոսնակ
35 րոպե
Անի Մկրտչյան. AI էքսպերտ, միջազգային AI գործակալության հիմնադիր

19:45-20:05 Ընդմիջում
20 րոպե
Հարցեր խոսնակներին:
Անվճար ֆոտո սեսիա AI Photo Booth սարքով

20:05-20:30 AI սթարթափ
25 րոպե
Ջիվան Հակոբյան. Co-Founder at WAV, Ph.D.

20:30-21:05 AI խոսնակ
35 րոպե
Գևորգ Պողոսյան. «ռեԱրմենիա» հիմնադրամի տնօրեն, AI էնտուզիաստ

21:05-21:15 Անվճար դասընթացի և բաժանորդագրության խաղարկություն
10 րոպե

21:15-21:20 Փակման խոսք
5 րոպե
Վիկտորիա Եսոյան. կազմակերպիչ Event Master ընկերության տնօրեն

21:20-21:50 Անվճար ֆոտո սեսիա AI Photo Booth սարքով
Ձեր հարցերը
Ինչպե՞ս մասնակցել:
Մասնակցելն անվճար է, սակայն գրանցումը պարտադիր է: Ուստի գնեք անվճար տոմս: Հակառակ դեպքում միջոցառմանը ներկա գտնվել չեք կարող:
Եթե տոմսը գնեմ, բայց մուտքի մոտ ցույց չտամ, ապա չեմ կարո՞ղ ներս մտնել միջոցառման անցկացման վայր:
Ցավոք, ոչ: Մուտքի մոտ կլինի մասնակիցների ծրագրային նույնականացում տոմսի վրա առկա 9 նիշանոց կոդով: Ավելի մանրամասն տեղեկացեք գրանցման/անվճար տոմսի գնման էջում:
Տոմսը չկորցնեք. այն վերականգնման ենթակա չէ:
Վերջերս Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համերգ էի գնացել: Տոմսում համերգի սկիզբը գրված էր 19:30, սակայն մարդիկ չէին հավաքվել, ուստի համերգը սկսվեց 30 րոպե ուշացումով: Ձեր մոտ էլ է այդպե՞ս:
Մենք միջոցառումը կսկսենք նշված ժամին՝ անկախ ուշացողների թվից:
Եթե ուշանամ, հնարավո՞ր է ինձ ներս չթողնեն:
Գրանցումը/նույնականացումը ավարտվում է 18:30: Այդ ժամից հետո եկածներին ներս թողնել-չթողնելը կորոշի կազմակերպիչը՝ ելնելով այդ պահի նպատակահարմարությունից: Այդպես կազմակերպիչը իր հարգանքն է ցուցադրում խոսնակներին և ժամանակին ներկայացած մասնակիցներին: Կարծում ենք արդարացի է:
Երեխաները կարող ե՞ն մասնակցել:
Անչափահասի մուտքն արգելում ենք, անգամ եթե առկա է գնված տոմս:
Եթե միջոցառումն այդքան արդյունավետ է, ապա ինչո՞ւ է մուտքն անվճար:
Միանշանակ պրակտիկ է և գերարդյունավետ: Իսկ անվճար է, քանի որ առկա են հովանավորող գործընկերներ:
Բարի մասնակցություն: