«ռեԱրմենիա» հիմնադրամի տնօրեն, AI էնտուզիաստ
Օգոստոսի 5-ին կայանալիք "AI քեզ բանականություն" միջոցառմանը Գևորգ Պողոսյանի թեման AI տրանսֆորմացիան է:
Ինչ կսովորեք.
Շաաատ օգտակար հնարքներ արհեստական բանականությունն օգտագործելիս և կիմանաք, թե ինչ ուղղությամբ է ԱԲ-ն (AI) զարգանում:
Գևորգ Պողոսյանը reArmenia-ի տնօրենն է և The Crowdfunding Formula (TCF) և Idram ընկերությունների համահիմնադիրը: Իր ներդրումն ունի մի շարք հասարակական հնչեղություն ունեցող նախագծերում, ընկերություններում:
The Crowdfunding Formula (TCF) կազմակերպությունը աշխարհում ֆոնդհայթայթման կազմակերպությունների առաջին հնգյակում է՝ ըստ ներգրաված գումարների ծավալի:
Գևորգը խարիզմատիկ սփիքեր է: Իր բանախոսության ընթացքում լսարանը կլանվում է ամբողջապես: Օգոստոսի 5-ին կհամոզվեք:
Անձնական էջ.
facebook.com/gevorg.poghosyan.355