• AI քեզ բանականություն
Eventmaster
գրանցվի՛ր ➔
  • 612-jivan-baza2-17512016322432.jpg

Ջիվան Հակոբյան

Co-Founder at WAV, Ph.D.

Օգոստոսի 5-ին կայանալիք "AI քեզ բանականություն" միջոցառմանը Ջիվան Հակոբյանի թեման է.

WAV (Walking Around the Voices). WAV-ը հայկական տեխնոլոգիական ստարտափ է, որը զարգացնում է տեքստից բնական խոսքի (Text-to-Speech) և ձայնի ճշգրիտ սղագրման (Speech-to-Text) տեխնոլոգիաներ՝ մատուցելով արագ, բնական և բազմապրոֆիլ լուծումներ։

 

AI ստարտափն իր նորարարական տեխնոլոգիաներով առաջ է անցել միջազգային հայտնի կազմակերպություններից, ինչպիսիք են՝ Google-ը, Meta-ն և OpenAI-ը։

 

Հանդիպման ընթացքում կներկայացնի.

1. WAV ստարտափի հնարավորություններն ու առանձնահատկությունները։

2. Ինչպե՞ս են AI ձայնային տեխնոլոգիաները ազդում ինդուստրիայի և աշխատանքի որակի վրա։

3. Ի՞նչ գործնական կիրառություններ ունի կրթության, բիզնեսի, և մեդիայի ոլորտներում։

4. Ինչպե՞ս սկսել ստարտափ, և ո՞րն է դրա իրական արժեքը:

 

 

Ջիվան Հակոբյանը տեխնոլոգիական ոլորտում ունի ավելի քան 10 տարվա փորձ։ Հանդիսանում է WAV ստարտափի համահիմնադիրը:

Իր մասնագիտական գործունեության ընթացքում Ջիվանը մասնագիտացել է՝

● կոմպիլյատորների օպտիմիզացիայի ոլորտում՝ ներգրավված լինելով V8, LLVM եւ GNU Compiler Collection (GCC) կոմպիլյատորների հետազոտական և պրակտիկ կիրառությունների նախագծերում,

● ծրագրային ապահովումների անվտանգության բարձրացման ուղղությամբ՝ մշակումով մեխանիզմներ խոցելիություններից պաշտպանման և համակարգերի կայունության ապահովման համար:

 

Ունի բազմաթիվ գիտական հոդվածներ, որոնք տպագրվել են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հեղինակավոր պարբերականներում։ Բացի հետազոտական աշխատանքից Ջիվանը դասավանդում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում՝ նպաստելով ոլորտի ապագա մասնագետների կրթությանը:

 

դեպի միջոցառման էջ

գնի՛ր մուտքի անվճար AIցետոմսը ➔

Add.:  Երևան, Ազատության 24/19

Tel.:  +374 98 611 477 (11:00-19:00)

Email:  event@yerevan.trade

EventMaster-ի գործունեությունը

Զվարճությունների, մարզական և մշակութային միջոցառումների, ցուցահանդեսների կազմակերպում, վեբինարների, սեմինարների, կոնֆերանսների, վեհաժողովների և գիտաժողովների կազմակերպում և անցկացում:
Տոմսերի առցանց ամրագրման ծառայություն ժամանցի, կրթական և սպորտային միջոցառումների համար: